Առավոտ կանուխ, երբ շանս զբոսանքի էի տարել, բակի խաղադաշտում ֆուտբոլ էին արդեն խաղում մի խումբ երեխաներ:
Մի պահ կանգնեցի հետևելու նրանց խաղին, ինչ-որ տեղ հիշելով մանկությունս:
Նրանց ոգևորությունն ավելի բորբոքվեց, երբ մեկը գոլ խփեց:
Իսկ գոլ խփողն ուրախ-ուրախ թռչկոտում էր, ասելով.
- Ես Արտակ Դաշյանն եմ, Ես Արտակ Դաշյանն եմ:
Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ